Քուրդ զինյալները կրկին ոստիկան են առևանգել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները շարունակում են իրենց գործողություններն ընդդեմ ուժային կառույցների ներկայացուցիչների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ զինյալները Լիջե գավառում կտրել են թուրք ոստիկան Սեդաթ Յաբալաքի ճանապարհը, ով ընտանիքի հետ Էրզրումից գնում էր Շանլըուրֆա, և առևանգել են նրան` ընտանիքի անդամներին ձեռք չտալով:
Ավելի վաղ նույն տարածաշրջանում քուրդ զինյալներն առևանքել էին ևս մեկ ոստիկանի` Վեդաթ Քայային:
Կարդացեք հոդվածը` Русский