Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի անդամները դատապարտել են Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունները

ՆԱՏՕ-ի անդամները դատապարտել են Թուրքիայում իրականացվող ահաբեկչությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խնդրանքով տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդի նիստին մասնակցող երկրների դեսպանները հայտնել են, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը:

Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն են հայտնել Թուրքիայի հետ: Այդուհանդերձ, փաստաթղթում չի նշվել որևէ հստակ միջոց, որով իրենք կաջակցեն Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում: «Մենք հաստատակամորեն դատապարտում ենք ահաբեկչական հարձակումները Թուրքիայի դեմ և ցավակցություն ենք հայտնում թուրքական կառավարությանն ու Սուրուչի ահաբեկչությանը, ինչպես նաև զինվորականների և ոստիկանների դեմ հարձակումներում զոհ գնացածների ընտանիքներին»,- նշել են ՆԱՏՕ-ի անդամները փաստաթղթում` նշելով, որ շարունակելու են հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին:

Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Պայթյունի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ:

Սուրուչի ահաբեկչությունից հետո երկրի ողջ տարածքում սկսվել է ահաբեկչությունների մեծ ալիք: Թուրքական օդուժի կողմից քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծման արդյունքում թուրքական պետության դեմ են դուրս եկել նաև Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]