Տարածաշրջանային

Թուրքական օդուժը սկսել է հարվածներ տեղալ երկրում քուրդ զինյալների դիրքերին

1 րոպեի ընթերցում

Թուրքական օդուժը սկսել է հարվածներ տեղալ երկրում քուրդ զինյալների դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժեր շարունակում են գործողությունները երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում: Հյուիսիային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռ թուրքական օդուժը կրակի տակ է առել Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Դիարբեքիրի և Ինջիրլիքի ռազմաբազաներից օդ բարձրացած թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել ոչ միայն հյուսիսային Սիրիայում և հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հենակետերին, այլ նաև Հաքքարիի և Շըրնաքի շրջաններում գտնվող PKK-ի դիրքերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում