Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-11-ը Հիրոսիմայում

 «Յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-11-ը 
Հիրոսիմայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յոթնյակի» երկրների (Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը 2016 թվականի գագաթնաժողովի նախաշեմին տեղի կունենա ապրիլի 10 – 11-ը Հիրոսիմա քաղաքում: Այս մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆումիո Կիսիդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գագաթնաժողովն ինքը, ինչպես հուլիսի 5-ին հաղորդել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, տեղի կունենա Իսե Սիմա ազգային արգելոցում (Միեի պրեֆեկտուրա): Ավելի ուշ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ճշտել Է, որ միջոցառումը տեղի կունենա եկող տարվա մայիսի 26 – 27-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am