Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Նախագահն իրավասու էր կասեցնել, ինչն արել է. Վաղինակ Շուշանյանը քայլ առաջ է որակել հայտարարությունը

Նախագահն իրավասու էր կասեցնել, ինչն արել է. Վաղինակ Շուշանյանը 
քայլ առաջ է որակել հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը քայլ առաջ է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: «Եթե իրավական հարթության վրա նայենք, նախագահն իրավասու չէ չեղարկել, նա պետք է կասեցներ, ինչն արել է: Որոշվել է իրականացնել աուդիտ, որում կներառվեն անկախ փորձագետներ, ամբողջությամբ կուսումնասիրվեն ելքերն ու ու մուտքերը: Նախ պետք է ընդունել սա որպես քայլ նրանց կողմից, քանի որ բարձրացմանն ուղղակի ոչ ասել չեն կարող»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Շուշանյանը:

Նա որպես դրական քայլ նշեց Գյումրիում հայ ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի  Պերմյակովի գործն հայկական կողմի վարույթ հանձնումը, նաեւ խոսակցությունները ՌԴ-ում ավտովթարի համար դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման մասին՝ կապելով այդ ամենը պայքարի հետ:

«Ընդհանուր առմամբ, հարցը կարող ենք համարել լուծված, ուղղակի խնդիրը նրանում է, որ այսքան ժոովրդին չես կարող բացատրել, որ հարցը լուծված է, ու մենք փակուղու առաջ կանգնած կլինենք, եթե քայլերի չդիմենք: Այս ամենը հաղթանակ չեմ համարում, բայց պետք է հետագա գործողություններն անել թարմ ուղեղով»,-վստահ է նախաձեռնող խմբի անդամը: Ամեն դեպքում, նա հակված է կարծելու, որ հետագա քայլերը կորոշեն հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայում հավաքվողները. «Ինչ ժողովուրդն այս երեկո թարմ ուղեղով կորոշի, կշարժվենք նրա ասածով»:

Գիշերը Բաղրամյան պողոտայում հանրային քննարկումներ են եղել առանձին խմբերում. նրանք ցանկանում են կոնսենսուս ձևավորել: Քննարկումների ժամանակ կարծիքները երկու խմբի են բաժանվել՝ մնալ ու պայքարել, քանի որ իրենց պահանջները չեն կատարվել: Մյուս խումբն էլ նշել է, որ պետք է այս ամենը համարել քայլ առաջ, դադարեցնել հավաքը, չկորցնել զգոնությունը, հետեւել զարգացումներին եւ հավաքվել ցանկացած պահի, երբ չեն կատարվի ժողովրդին տրված խոստումները: Նրանք հաստատակամ են սպասել ասուդիտի ավարտին, մանավանդ, որ նախագահն իր խոսքում ասել է, որ հավաքի ակտիվ տղաներից մի քանիսը կարող են ներգրավվել այդ գործընթացներում:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում `Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք,այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մինչև այժմ այն շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին խորհրդակցություն է անցկացրել hանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, որի ընթացքում շարունակվել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, այդ համակարգի հետագա առողջացմանը և առկա խնդիրներին լուծումներ գտնելուն ուղղված քննարկումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am