Մշակույթ

Էջմիածնում բացվել է Շուշիին նվիրված ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Էջմիածնում բացվել է Շուշիին նվիրված ցուցահանդես

ԷՋՄԻԱԾԻՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի Հայ միասնության խաչ կազմակերպության պատկերասրահում բացվել է «Շուշիից- Շուշի» խորագիր կրող լուսանկարչական ցուցահանդես, որը ներկայացնում է Շուշին ազատագրումից մինչեւ մեր օրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսին ներկայացված են հայտնի լուսանկարիչներ Հակոբ Բերբերյանի, Զավեն Խաչիկյանի, Ռուբեն Մանգասարյանի (հետահայաց), Տիգրան Մանգասարյանի, Աշոտ Մուրադյանի և Մաքս Սիվասլյանի բացառիկ ֆոտոշարքերը:

«Այս նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։ Սա նախևառաջ հարգանքի տուրք և խոնարհում է՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։ Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձում ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսի՞ն էր 92թ. Շուշին , ինչպիսին` այսօրվա Շուշին»,- ցուցահանդեսի բացմանն ասել է ART PR (Ատ ՓիԱր) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը: Վերոնշյալ ընկերությունը նույն ցուցադրությունը կազմակերպել է նաեւ Շուշիում, որը բավական լայն արձագանք է գտել:

Ցուցահանդեսը Հայ միասնության խաչում կշարունակվի մինչև հունիսի 22-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում