Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանը տարին կավարտի 4.8-4.9 միլիարդ ԱՄՆ դոլար պետական պարտքով

 Հայաստանը տարին կավարտի 4.8-4.9 միլիարդ ԱՄՆ դոլար պետական 
պարտքով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2015թ. կավարտի 4.8-4.9 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտքով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Հայաստանն անցած տարին ավարտել է 4.4 միլիարդ ԱՄՆ դոլար պետական պարտքով և ՀՆԱ-ի 10.88 միլիարդ դոլար ցուցանիշով, ինչի արդյունքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 40.4 տոկոս: Այս տարին մենք կավարտենք 4.8-4.9 միլիարդ ԱՄՆ դոլար պետական պարտքով»,- «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Միևնույն ժամանակ, Ատոմ Ջանջուղազյանը ձեռնպահ մնաց հստակ նշելուց, թե տարվա վերջում ինչ տոկոս կկազմի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Ես հիմա ձեռնպահ կմնամ այս տարվա ՀՆԱ-ի վերջնական ցուցանիշի վերաբերյալ կանխատեսումներ անելուց, ուստի նաև չեմ կարող ասել, թե որքան կկազմի պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը տարվա վերջում»,- նշեց Ջանջուղազյանը:

Նա կրկնեց, որ անցյալ տարի ՀՆԱ-ի ցուցանիշը եղել է 10.88 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ  այս տարվա ցուցանիշի վերաբերյալ կանխատեսում անելն այս պահին  դժվար է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am