Տարածաշրջանային

Էրդողանն ու Գյուլը հանդիպում են ունեցել

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Գյուլը հանդիպում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախկին և ներկա նախագահներ Աբդուլլահ Գյուլը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական մեջլիսում մոտ մեկ ժամ տևող հանդիպում են ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:

Գործիչները մեջլիսում մասնակցել են Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի հոգեհանգստի արարողությանը, ինչից հետո Չիչեքն ու Էրդողանը գնացել են մեջլիսի խոսնակի աշխատասենյակ: Կարճ ժամանակ անց նրանց է միացել Գյուլը: Հանդիպումից հետո Էրդողանը մեջլիսից հեռացել է:

Հանդիպման բովանդակության մասին որևէ բան չի հաղորդվում, սակայն նշվում է, որ դա Գյուլի և Էրդողանի առաջին հանդիպումն է այն բանից հետո, ինչ լույս էր տեսել Թուրքիայի նախկին նախագահի գլխավոր խորհրդական Ահմեդ Սևերի գիրքը, որտեղ պատմվում էր երկու գործիչների ունեցած հակասությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում