Տարածաշրջանային

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի մահվան առնչությամբ երկրում եռօրյա սուգ կհայտարարվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Վարչապետն իր ցավակցությունն է հայտնել քաղաքական գործչի մահվան առնչությամբ` նշելով, որ Դեմիրելի անունը հավերժ կգրվի թուրքական պատմության մեջ: Հունիսի 17-ից հայտարաված ազգային սուգը կշարունակվի մինչև հունիսի 19-ը: Նույն օրն Անկարայում պետական մակարդակի միջոցառում կանցկացվի` նվիրված նախկին նախագահին:

Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը կյանքի 91-րդ տարում վախճանվել է Անկարայի հիվանդանոցում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հունիսի 17-ի գիշերը Թուրքիայի նախկին նախագահը շնչուղիների ինֆեկցիայի և սրտի անբավարարության պատճառով մահացել է:

Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2000 թվականների ընթացքում: Ավելի վաղ զբաղեցրել է նաև երկրի վարչապետի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում