Տարածաշրջանային

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը կյանքի 91-րդ տարում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

Դեմիրելը հունիսի 13-ին տեղափոխվել էր Անկարայի հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հունիսի 17-ի գիշերը Թուրքիայի նախկին նախագահը շնչուղիների ինֆեկցիայի և սրտի անբավարարության պատճառով մահացել է:

Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2000 թվականների ընթացքում: Ավելի վաղ զբաղեցրել է նաև երկրի վարչապետի պաշտոնը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում