Տարածաշրջանային

Աբդուլլահ Գյուլը զանգահարել է Էրդողանին և Դավութօղլուին

2 րոպեի ընթերցում

Աբդուլլահ Գյուլը զանգահարել է Էրդողանին և Դավութօղլուին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Posta լրատվականը:

Հեռախոսազրույցների ընթացքում Գյուլն իր նախկին երկու կուսակիցներին կոչ է արել մտնել այնպիսի կոալիցիայի փնտրտուքների մեջ, որում կլինի նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Գյուլը նշել է, որ ընտրություններին մասնակցած ժողովրդի ուղերձը կոալիցիոն կառավարությունն էր: Նա մեծ սխալ է որակել ժողովրդի՝ քվեատուփերից դուրս եկած կամքն անտեսելով վաղաժամ ընտրություններ անցկացնելու հավանականությունը: «Այդ սխալն ԱԶԿ-ի համար ապագայում ավելի վատ հետևանաքներ կարող է ունենալ»,- ասել է Գյուլը:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում