Տարածաշրջանային

Փերինչեքը նախընտրական քարոզարշավի ժամանակ խայտառակ է եղել

1 րոպեի ընթերցում

Փերինչեքը նախընտրական քարոզարշավի ժամանակ խայտառակ է եղել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք ազգայնական, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարվող նախընտրական քարոզարշավում հայտնվել է ծիծաղելի իրավիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հայատյաց տրամադրություններով հատնի Փերինչեքը Յուքսեքօվա գավառում հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցել է գավառից ընդամենը մեկ մարդ` կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նամըք Էրելին: Վերջինս էլ, հանրահավաքի ավարտից հետո հրաժարական է տվել և անցել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:Հանրահավաքին մասնակցելու համար կուսակցությունը շրջակայքի գավառներից բերել էր ևս 50 մսրդու:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում