Տարածաշրջանային

Արտերկրի թուրքերի փոքր մասն է մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Արտերկրի թուրքերի փոքր մասն է մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին արտերկրում բնակվող թուրքերը պասիվ մասնակցություն են ցուցաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի՝ արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 867 հազար քաղաքացիներից ընտրություններին մասնակցել են ընդամենը 1 միլիոնը: Արտերկրում մայիսի 8-ից մեկնարկած և մինչև մայիսի 31-ը տևած քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 32,5 տոկոսը:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում