Տարածաշրջանային

Էրդողանի դուստրը բողոքել է Ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին Բելգիայի խորհրդարանից հեռացնելու դեմ

2 րոպեի ընթերցում

Էրդողանի դուստրը բողոքել է Ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին Բելգիայի խորհրդարանից հեռացնելու դեմ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի խորհրդարանի անդամ, թուրք Մահինուր Օզդեմիրի` Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար կուսակցության շարքերից հեռացումը հիստերիկ ջղաձգումներ է առաջացրել Թուրքիայում: Այս առնչությամբ Ստամբուլում Բելգիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը:

Ցույցի մասնակիցների թվում է եղել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը` Սումեյյե Էրդողանը: Ներկաներն իրենց աջակցությունն են հայտնել Մահինուր Օզդեմիրին և մեղադրել են Արևմուտքին «երկակի ստանդարտների» ու«խոսքի ազատությունը սահմանափակելու» մեջ:

Բելգիայի Հումանիստական ժողովրդավարական կենտրոն կուսակցության թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել է կուսակցության շարքերից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Մահինուր Օզդեմիրը, ով առաջինն է Բելգիայի խորհրդարան մուտք գործել գլխաշորով, բոյկոտել էր խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար մեկ րոպե լռության պահը` հայտնելով, որ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարտադիր չէ»: Հետագայում նա հրաժարվել էր նաև ստորագրել իր կուսակցության ղեկավար Լութգենի կողմից առաջարկված կոմյունիկեն, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում էր որպես ցեղասպանություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում