Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ամերիկայի գրքի ցուցահանդեսին 13 անուն գրքեր կպատմեն Հայոց ցեղասպանության մասին

Ամերիկայի գրքի ցուցահանդեսին 13 անուն գրքեր կպատմեն Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում կայանալիք Ամերիկայի գրքի (Book Expo America) ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայկական տաղավարում կներկայացնի 13 անուն գիրք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (ՀՑԹԻ) Հայկ Դեմոյանը«Ամերիկյան ընթերցողներին ցուցահանդեսին ներկայացված մեր գրքերից երևի թե ամենաշատը կգրավեն «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին», Ավրորա Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության վերահրատարակության անգլերեն տարբերակը և «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը, որի անգլալեզու տարբերակը պատրաստման ընթացքում է, սակայն լուսանկարների բովանդակությամբ անչափ կգրավի ցուցահանդեսի այցելուներին», - ասաց Հայկ Դեմոյանը:

Ամերիկյան գրքի ցուցահանդեսին Հայոց ցեղասապանության թանգարան-ինստիտուտի մասնակցության վերաբերյալ Հայկ Դեմոյանը նշեց, որ ընթացիկ ցուցադրությունների պաստառներն ու հրատարակությունները այնտեղ ներկայացնելը յուրօրինակ այցեքարտ է թանգարան-ինստիտուտի կատարած աշխատանքի վերաբերյալ: Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ նման կարգի ցուցահանդեսին մասնակցության շրջանակներում  թանգարանները հնարավորություն են ստանում տարածելու իրենց հրատարակությունները տարբեր գրադարաններում, որի շնորհիվ ամերիկացի շարքային ընթերցողը հնարավորություն կստանա ավելի մոտիկից ծանոթանալու Հայոց ցեղասպանության մանրամասներին:

Հաշվի առնելով կարևորությունը՝  ՀՑԹԻ-ն հարմար գտավ իր վերջին օտարալեզու և հայալեզու հրատարակությունները ներկայացնել տարբեր երկրներում կազմակերպվող գրքի տոնավաճառներին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ 15 հրատարակություն 2015 թ. ընթացքում արդեն ներկայացվել են Փարիզի, Վարշավայի և Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսներին: Իսկ աշնանը նախատեսվում է նաև թանգարան-ինստիտուտի հրատարակությունները ներկայացնել Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսում:

Նյու Յորքում երկու օր տևողությամբ ցուցահանդեսը Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր գրքի ցուցահանդեսն է որտեղ այս տարի մասնակցում են 600-ից ավելի հեղինակ, 2 հազար ցուցանմուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am