Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հալեպում հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

Հալեպում հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մայիսի 26-ին ահաբեկչական հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրթիռներն ընկել են ալ Մինշիե և ալ Աբարե թաղամասերում:

Սիրիական բանակը Դարաայի շրջանում «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման թաքստոցներ է ոչնչացրել: Կանխվել է ահաբեկիչների Աբդ ալ Ազիզի Աբազիդ մզկիթ ներխուժելու փորձը:

Պայքարը ահաբեկիչների դեմ շարունակվում է Սուեյդայի նահանգում, որտեղի Թել Բաթիան շրջանում «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական բանակն, ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցելով, փորձում է փակել ահաբեկիչների տարածման ճանապարհը, ինչպես նաև արգելել զենքերի տեղափոխումը Իրաքից և Հորդանանից:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]