Տարածաշրջանային

Ադրբեջանցի իրավապաշտպանի վիճակը բանտում կտրուկ վատացել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի իրավապաշտպանի վիճակը բանտում կտրուկ վատացել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի բանտում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է Ալիևի փաստաբան Ջավադ Ջավադովը:

Իր պաշտպանյալի հետ հանդիպելու նպատակով բանտ գնացած փաստաբանը չի կարողացել Ինթիգամ Ալիևին տեսնել, քանի որ վերջինս սուր ցավեր ունի մեջքի շրջանում: «Դա շատ մտահոգիչ տեղեկատվություն է: Ես պատրաստվում եմ համապատասխան դիմում ներկայացնել բանտ»,- ասել է Ջավադովը:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունից որևէ մեկնաբանություն Ալիևի առողջական վիճակի հետ կապված չի տրվել:

Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին: Ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանը նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ տնտեսական խարդախություններ անելու հիմնավորմամբ: Իրավապաշտպանը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրաներն ու հայտարարել, որ դրանք բոլորը քաղաքական հիմք ունեն:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ինթգամ Ալիևին ճանաչել է որպես քաղբանտարկյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում