Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Երևանում անցկացվում է կառվարմանը քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տարածաշրջանային համաժողով

Երևանում անցկացվում է կառվարմանը քաղաքացիների մասնակցության 
վերաբերյալ տարածաշրջանային համաժողով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կառույցներն ու քաղաքական գործիչները բնակչության վստահությանն արժանանալու համար պետք է մշտապես նրանց հետ երկխոսության մեջ գտնվեն` ապահովելով նրանց մասնակցությունը կառավարման գործընթացին: Սա է Երևանում անցկացվող «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովի հիմնական ուղերձը: Միջոցառումը կազմակերպվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության կողմից` Երևանի և Վիեննայի քաղաքապետարանների համագործակցությամբ: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ հանդես գալով համաժողովի բացման խոսքով, նշեց, որ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ավելի քան 50 երկրների հետ ու 10 միջազգային կազմակերպությունների անդամ է: «Բացառություն չէ նաև այս համաժողովը, որը կնպաստի Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև փոխգործողության տարածմանն ու ամրապնդմանը: Արդիական է համաժողովի խորագիրը, քանի որ արդյունավետ կառավարման գործում մեծ է քաղաքացիների մասնակցությունը: Որոշումների կայացման գործում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության բաղկացուցիչ: Այս համատեքստում կարևոր է ժողովրդի իրազեկվածության բարձրացումը,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց փոխքաղաքապետը:

Նա խոսեց այն ձեռքբերումների մասին, որին հասել է Երևանի քաղաքապետարանը հասարակության ձայնը լսելի դարձնելու իմաստով: «Էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով Երևանը 100 երկրների քաղաքների շարքում լավագույն հնգյակում է»,- ասաց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի խոսքով` պատահական չէ,  որ նմանատիպ նախաձեռնությունը պատկանում է Ավտրիային` ի դեմ Ավստրիայի եվրոպական ինտեգրման և արտաքին գործերի նախարարության: «Հատկապես վերջին տարիներին Ավստրիան սկսել է ընդգծված հետաքրքրություն ցուցաբերել Սևծովյան տարածաշրջանի` ներառյալ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Դա իր արտահայտումն է գտել հայ-ավստրիական երկկողմ հարաբերությունների օրակարգում, որն այսօր առանձնանում է բարձր մակարդակի երկկողմ քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլորտներում աշխույժ համագործակցությամբ: Կարևոր է նշել Երևանի ու Վիեննայի միջև հարաբերությունների պատմությունը, որոնց միջև կան բազմաթիվ կապեր, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Երևանի ու Վիեննայի միջև կկնքվի համագործակցության համաձայնագիր»,- հայտնեց փոխնախարարը:

Նա ընդգծեց փաստը, որ լավ կառավարումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: «Մի քանի տարի է` Հայաստանը մասնակցում է Բաց կառավարման գործընթացին, որի ընթացքում նաև մենք կատարել ենք գործողությունների առաջին ծրագիրը ու այժմ իրականացնում ենք երկորրդ գործընթացը»,- ավելացրեց նա:

Վիեննայի Go-Governance ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մելանի Սուլլին առաջարկում է օգտվել Ֆինլանդիայի փորձից, որը կառավարման գործընթացներում ներգարվում է գործնական փորձառություն ունեցող քաղաքացիներին: «Համաժողովի հիմնական նպատակն է խոսել արդյունավետ կառավարման ու մասնակցության հարցերի մասին: Ինչ են ցանկանում քաղաքացիները. նրանք ակտիվ աշխատանք  են ակնկալում կառավարողներից, որում հանրային մասնակցությունն ու քննարկումները մեծ կարևորություն ունեն: Պետք է քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների կայացման գործընթացին՝  նրանց վստահությունը շահելու համար»,- ասաց Մելանի Սուլլին:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդյունավետ կառավարումը դարձել է ժամանակակից աշխարհի, պետությունների, տեղական ու տարածաշրջանային իշխանությունների առանցքային խնդիրներից մեկը: «Արդյունավետ կառավարումը շատ բաղադրիչներ ունի` թափանցիկություն, օրենքի գերակայությունը, բայց հիմնական բաղադրիչը քաղաքացիների մասնակցությունն է: Բոլորը բախվում են այդ խնդիրին:

Պատահական չէ, որ արդեն երկար տարիներ եվրոպական տարածքում ու մեր երկրում մասնակցային կառավարումը համարվում է առաջնահերթ: Լավ կառավարումն անհնար է, եթե քաղաքացին չի մասնակցում»,- նկատեց Էմին Երիցյանը` շեշտելով, որ աշխարհը փոխվել է, իսկ մարդիկ ավելի գիտակից են դարձել:

«Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» խորագիրը կրող տարածաշրջանային համաժողովը կազմակերպվել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության կողմից` Երևանի և Վիեննայի քաղաքապետարանների համագործակցությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am