Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանը բանակցում է Իրանի ու Վրաստանի հետ «Հյուսիս-հարավ»-ը տարածաշրջանային դարձնելու նպատակով

Հայաստանը բանակցում է Իրանի ու Վրաստանի հետ «Հյուսիս-հարավ»-ը 
տարածաշրջանային դարձնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիրը հավակնում է դառնալ տարածաշրջանային: Այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը մայրուղու կառուցման ընթացքի վերաբերյալ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ: «Այս ճանապարհից օգտվելու են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ծրագրի կարևոր նպատակներից է այն դարձնել տարածաշրջանային: Մենք աշխատանքներ ենք տանում, որ մեր հարևան երկրները` Վրաստանն ու Իրանը, միանան այս ծրագրին, այն ապահովի Հայաստանի` որպես տարանցիկ երկրի դառնալու խնդիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը: Նրա տեղեկացմամբ` Իրանի հետ բանակցությունների արդյունքում կազմվել է փոխըմբռնման հուշագիր, որն ուղարկվել է իրանյան գործընկերներին: «Շուտով հուսով եմ դա կստորագրենք գործընկերների հետ ու կկարողանանք հայ և միջազգային հանրության առաջ ներկայացնել այն որպես տարածաշրջանային ծրագիր: Վրացի գործընկերների մոտ այս հարցերը ևս բարձրացվում են, նրանք քաջ գիտակցում են, որ սա կարևոր ծրագիր է, ու կարևոր է իրենց համար որպես տարանցիկ երկիր հանդես գալու առումով»,-նշեց Արթուր Առաքելյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ ծրագրի հավակնոտ գաղափարներից է կապել Պարսից ծոցը Սևծովյան նավահանգիստների հետ` կրճատելով բեռների փոխադրման ժամանակահատվածը շուրջ 1-1.5 ամսով:

Արթուր Առաքելյանը, անդրադառնալով մայրուղու տարբեր հատվածներում իրականացված ու ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, նշեց, որ այսուհետ ծրագրի իրականացումն ակտիվանալու է. միաժամանակ կառուցելու են ճանապարհի` հյուսիսային ու հարավային հատվածները: Փոխնախարարը կարևոր համարեց այն, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը թույլ կտա Հայաստանի հյուսիսից-հարավ ճանապարհը կրճատել 60 կիլոմետրով: «Այստեղ անհրաժեշտ եմ համարում ասել, որ կառուցվելու է բարձր ստանդարտներին համապաստախան ճանապարհ, ինչը թույլ կտա ունենալ հարմարավետ ճանապարհ, որտեղ կարագանա նաև ընթացքը»,-ասաց փոխնախարարը:

Արթուր Առաքելյանն ընդգծեց այն հանգամանքը, որ Ասիական զարգացման բանկի դրամաշնորհով Հայաստանը կունենա բարձր ստանադարտներին համապաստասխան լաբորատորիա, որը հնարավորություն կտա առավել բարձր մակարդակում ստուգել կատարված աշխատանքների որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am