Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Նախագահն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Արգենտինայի դեսպանին

Նախագահն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 
ավարտող Արգենտինայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝  ապրիլի 16-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ռիվերային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ժամկետում հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման համար՝ ընդգծելով, որ այդ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին որակական նոր մակարդակի բարձրացվեցին, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը:

Նախագահը հաջողություններ է մաղթել Դիեգո Ռիվերային հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով և նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-արգենտինյան բարեկամության:

Դեսպան Դիեգո Ռիվերան շնորհակալություն է հայտնել Նախագահին գնահատանքի ու ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու ընթացքում փորձել է առավելագույնս օգտակար լինել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ավելի սերտացմանն ու ամրապնդմանը և այսուհետ ևս Հայաստանից դուրս էլ շարունակելու է մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Արգենտինայի դեսպանը երկուստեք գոհունակությամբ են խոսել արգենտինահայ համայնքի մասին՝ նշելով, որ բավականին կազմակերպված և ուժեղ համայնքն զգալիորեն նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև միջպետական կապերի ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am