Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի հայ թեկնածուով

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանական 
ընտրություններին կմասնակցի հայ թեկնածուով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հրապարակել է հունիսին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունից առաջադրվելիք թեկնածուների ցուցակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, ցուցակում Ստամբուլից ներկայացված պատգամավորների շարքում է թուրքահայ Սելինա Օզուզուն Դողանը:

Հայազգի թեկնածուն ծնվել է 1977 թվականին, ավարտել է Գալաթասարայի իրավաբանության ֆակուլտետը, բարձրագույն կրթությունը շարունակել է Ստամբուլի Բիլգի համալսարանում: Տիրապետում է թուրքերենին, հայերենին, մասամբ նաև ֆրանսերենին և անգլերենին:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները, որոնք դեռևս չեն հրապարակել իրենց թեկնածուների ցուցակները, ևս նախատեսում են իրենց շարքերում ներառել հայ թեկնածուների:

Լուսանկարըhurriyet.com-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am