Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանը փորձում է համադրել գերտերությունների շահը և չդառնալ հակադրությունների գոտի. Արմեն Աշոտյան

Հայաստանը փորձում է համադրել գերտերությունների շահը և չդառնալ 
հակադրությունների գոտի. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է իր ազգային և պետական շահով՝ միաժամանակ փորձելով իր արտաքին քաղաքականության մեջ համադրել գերտերությունների շահը և երբեք չդառնալ հակադրությունների գոտի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում փոփոխություններ լինեն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները: «Մենք ունենք ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի Դաշնության հետ, մեզ համար խիստ կարևոր են զարգացող հարաբերությունները Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, դուք ինքներդ եք ականատես լինում Չինաստանի հետ խորացող փոխհամագործակցությանը: Այս ամենը բազմավեկտոր արտաքին քաղաքականության դրսևորում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ ասում էին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բիզնես-ծրագիր է, այնինչ Սերժ Սարգսյանն այդ մասին հրապարակային մտահոգություն է հնչեցնում, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե այդ հայտարարությունը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն այնպիսի պատմություն, ժառանգություն, փոխգործակցության մշակույթ, որ կողմերը կարող են և պարտավոր են իրար հետ շիտակ խոսել  բոլոր խնդիրների մասին: «Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը իրար կարող են ասել այն, ինչը խնդիր է, այն, ինչ մտածում են: Սա ոչ թե վատ հարաբերությունների հետևանք է, այլ  ճիշտ կահառակը՝ սա շատ լավ հարաբերությունների արդյունք է, երբ հնարավոր է բարձրաձայն, շիտակ և պարզ խոսել բոլոր խնդիրների մասին»,- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am