Հայաստանը փորձում է համադրել գերտերությունների շահը և չդառնալ հակադրությունների գոտի. Արմեն Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է իր ազգային և պետական շահով՝ միաժամանակ փորձելով իր արտաքին քաղաքականության մեջ համադրել գերտերությունների շահը և երբեք չդառնալ հակադրությունների գոտի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում փոփոխություններ լինեն՝ հաշվի առնելով վերջին զարգացումները: «Մենք ունենք ռազմավարական գործընկերություն Ռուսաստանի Դաշնության հետ, մեզ համար խիստ կարևոր են զարգացող հարաբերությունները Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, դուք ինքներդ եք ականատես լինում Չինաստանի հետ խորացող փոխհամագործակցությանը: Այս ամենը բազմավեկտոր արտաքին քաղաքականության դրսևորում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:
Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ ասում էին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բիզնես-ծրագիր է, այնինչ Սերժ Սարգսյանն այդ մասին հրապարակային մտահոգություն է հնչեցնում, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե այդ հայտարարությունը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն այնպիսի պատմություն, ժառանգություն, փոխգործակցության մշակույթ, որ կողմերը կարող են և պարտավոր են իրար հետ շիտակ խոսել բոլոր խնդիրների մասին: «Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը իրար կարող են ասել այն, ինչը խնդիր է, այն, ինչ մտածում են: Սա ոչ թե վատ հարաբերությունների հետևանք է, այլ ճիշտ կահառակը՝ սա շատ լավ հարաբերությունների արդյունք է, երբ հնարավոր է բարձրաձայն, շիտակ և պարզ խոսել բոլոր խնդիրների մասին»,- եզրափակեց նա:
- ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները
խորացնելու անհրաժեշտությունը
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին: - ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական
կապերը խորացնելու անհրաժեշտությունը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: - Թեհրանում կայացել են հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ
Պատվիրակությունները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: - Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային
հնարավորությունները
Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս: - Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական
համագործակցությունից
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: