Յուրի Վարդանյանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հարցը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հայ-վրացական տնտեսական ներկայիս հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացման և ընդլայնման հեռանկարներին: Երկուստեք կարևորվել է զբոսաշրջության և էկոնոմիկայի ոլորտում համատեղ ծրագրերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել տնտեսական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում