Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Գյումրիում մարտի 5-ին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Գյումրիում մարտի 5-ին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 
միջոցառումները

ԳՅՈՒՄՐԻ,  4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարտի 5-ին կտրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը, միջոցառումների շրջանակում անցկացվող շարքը բազմաբովանդակ է՝ կլինեն  գրական-երաժշտական ուղղվածության միջոցառումներ, կանցկացվեն  նաև ցուցահանդեսներ ու ֆիլմերի ցուցադրություններ: «Գյումրու քաղաքապետարանի  ենթակայության մշակութային օջախներում արդեն քննարկվել և հաստատվել է միջոցառումների ցանկը« որոնցում շեշտը դրվելու է վերածննդի գաղափարի վրա: Մինչև ապրիլի 24-ը և դրանից հետո քաղաքապետարանի ենթակայության մշակութային կառույցներում տեղի կունենան բազմապիսի միջոցառումներՍրանով պայմանավորված՝ փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու հանդիպում-քննարկում»,-նշեց Լիլիթ Մակրյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ  ստեղծվել է  աշխատանքային խումբ, որում ներառված են ինչպես մշակութային կառույցների պատասխանատուներ, այնպես էլ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Արդեն կատարված են նախապատրաստական աշխատանքներ, իսկ առաջին միջոցառումը տեղի կունենա մարտի 5-ին Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am