Քաղաքականություն

Երկրորդ պատգամավորը լքեց ԲՀԿ-ն

1 րոպեի ընթերցում

Երկրորդ պատգամավորը լքեց ԲՀԿ-ն

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկրորդ պատգամավորը մեկ օրում հայտարարեց կուսակցությունը լքելու մտադրության մասին: Կարո Կարապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետյանի դիմումում նշվում է.«Մեծարգո ԱԺ նախագահ, հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից: Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել իմ անդամակցություն ԲՀԿ խմբակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործնեությունը որպես անկուսակցական պատգամավոր»:

Փետրվարի 16-ի առավոտյան կուսակցությունը լքելու մասին հայտարարեց նաեւ Արագած Ախոյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում