Մշակույթ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայում

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշումը կայացվել է ասոցիացիայի ժողովի ընթացքում, որին հայկական կողմը մասնակցել է վիրտուալ կերպով՝ արդի տեխնոլոգիաների միջոցով:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն արդեն պաշտոնապես կանդամակցի Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիային: Ասոցիացիան գործում է մի քանի տարի, այն ղեկավարում է Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման նախկին տնօրեն Միխայիլ Բրիզգալովը, որն այժմ աշխատում է ՌԴ մշակույթի նախարարությունում»,-նշեց նա:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ ասոցիացիային անդամակցելու շնորհիվ համագործակցության եզրեր կառաջանան այլ երաժշտական թանգարանների հետ: «Տարվա կտրվածքով իրենք կազմակերպում են սեմինարներ, այցելություններ թանգարաններ: Նոր ցուցադրություններ կունենանք, թանգարանի աշխատակիցների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ: Ասոցիացիան ունենալու է պաշտոնական կայք, որում ընդգրված են լինելու բոլոր անդամ-թանգարանները: Այնտեղ կներկայացվեն թանգարանի ստեղծման պատմությունը, հավաքածուները, կլուսաբանվի գործունեությունը: Կայքը մեր թանգարանի համար շատ լավ գովազդային միջոց կծառայի»,-հավելեց Արմինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ասոցիացիայում Ադրբեջանից արդեն երկու թանգարան էին ընգրկված, ևս մեկը` Վրաստանից: «Մենք առաջին թանգարանն ենք, որ ներկայացնում ենք Հայաստանը»,-եզրափակեց նա:

ԱրամԽաչատրյանիտուն-թանգարանըհիմնվելէ1978թ.: 1984թ.հունվարի23-ինբացվելէ տուն-թանգարանիառաջինցուցադրությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում