Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում ոստիկանապետ է ձերբակալվել

Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում  ոստիկանապետ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրանտ Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում Թուրքիայում ձերբակալվել է Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, ով հանցագործության ժամանակաշրջանում եղել է Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի պետը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դեմիրն այս շաբաթվա սկզբին հարցաքննվել է:

Հրանտ Դինքի սպանության գործը վերանայող դատավոր Ռեջեթ Ույանըքն այժմ Դեմիրի համար ձերբակալության որոշում է ընդունել` «անուշադրության պատճառով մահվան հանգեցնելու», «պաշտոնեական անփութության» մեղադրանքներով:

Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղեկացված լինելու եւ միջոցներ չձեռնարկելու մեղադրանքներով օրեր առաջ ձերբակալվել էին նաեւ Տրապիզոնի ոստիկանության աշխատակիցներ Մուհեթին Զենիթը եւ Օզքան Մումջուն:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման  ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am