Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ՀԲ-ի դրական եզրակացության դեպքում «Նաիրիտը» կվերագործարկվի

ՀԲ-ի դրական եզրակացության դեպքում «Նաիրիտը»  կվերագործարկվի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Համաշխարհային բանկի մասնագետները մոտ օրերս կժամանեն Երևան և «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ կանցկացնեն:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` խոսելով «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի մասին: «Մենք արդեն դիմել էինք Համաշխարհային բանկին ուսումնասիրության անցկացման համար, և բանկը դեկտեմբերից սկսել է տեխնիկական աուդիտի հետ կապված նախնական աշխատանքներ իրականացնել: Մոտ օրերս ՀԲ մասնագետները կայցելեն Երևան: «Նաիրիտի» աշխատակիցները ևս մասնակից կդառնան ուսումնասիրությանը, որպեսզի այն լինարժեք լինի: Նախնական  պայմանավորվածության համաձայն` այդ աշխատանքները կավարտվեն մինչև փետրվարի վերջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:  

Զախարյանը տեղեկացրեց, որ ՀԲ ուսումնասիորություններից և առաջարկություններից հետո  ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: «Դրական եզրակացության դեպքում խորուրդը կնախապարտաստի մրցութային փաթեթ  հետագա վերագործարկման հետ կապված: Հանրապետության ղեկավարությունը շահագրգիռ է , որ «Նաիրիտ»ը վերագործարկվի: Այդ պարագայում գործարանում կաշխատեն 600-700 աշխատակիցներ»,- ասաց Զախարյանը:

Էներգետիկայի նախարարը նաև նշեց, որ «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացվել է տրամադրել ևս մեկ աշխատավարձ հունվար ամսին, իսկ աշխատակիցների կրճատման գործընթացը կշարունակվի մինչ փետրվար, որից հետո նոր պայմանագրեր կկնքվեն միայն  478 աշխատակցի հետ:

«Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանը հիմնվել է 1940 թվականին: Այն նախկին ԽՍՀՄ երկրներին և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։ «Նաիրիտ»-ն ԱՊՀ-ում և Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ձևակերպված են ավելի քան 2000 աշխատակից, որոնցից ավելի քան 1300-ը հարկադիր պարապուրդում են: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր կազմում է արդեն 102 մլրդ դրամ, որից 63-ը` վարկային պարտավորություններ են, իսկ 6 մլրդ դրամը` աշխատավարձի գծով պարտքը, 20 միլիարդը պարտք է Երեւանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը` բյուջետային պարտք է, 1,4 միլիարդը պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 միլիարդը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am