Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Թուրքիայում կցուցադրվեն իռլանդացի լուսանկարչի լուսանկարները հայ ընտանիքների պատմությունների մասին

Թուրքիայում կցուցադրվեն իռլանդացի լուսանկարչի լուսանկարները հայ 
ընտանիքների պատմությունների մասին

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստամբուլի  ԴԵՊՈ/ (DEPO) մշակութային կենտրոնում կցուցադրվեն իռլանդացի լուսանկարիչ Հելեն Շիհանի լուսանկարներըˋ «Հայ ընտանեկան պատմություններ և կորսված լանդշաֆտներ» խորագրով: 

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ այս մասին տեղեկացնում է   Daily Sabah պարբերականը:

Իռլանդացի արվեստագետի լուսանկարները և նկարազարդումները նախկինում ցուցադրվել են նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցումˋ Դիարբեքիրի արվեստի կենտրոնի աջակցությամբ: Լուսանկարչի հետաքրքրությունը հայկական սփյուռքի և Հայաստանի նկատմամբ առաջացել է 1990-ականներին հայերով բնակեցված Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան ճեմարանում աշխատելու տարիներին: Նրա հետաքրքրասիրությունը նորից է բորբոքվել 2009 թվականին, երբ հանդիպել է հայ գաղթականների ժառանգների հետ և որոշել պատմել նրանց պատմությունը:

Շիհանը վավերագրել է նաև երեք բազմազգ քաղաքներիˋ Սարաևոյի, Վուկովարի և Մոցարի կործանումը 1990-ականերին, ինչպես նաև ցուցահանդեսներ ունեցել Սլովենիայում, Դուբլինում և Լոնդոնում:

ԴԵՊՈ-ն մշակույթի և բանավեճի կենտրոն է՝ ուղղված արվեստագետների, նկարիչների, քաղաքացիական և մշակութային կազմակերպությունների համագործակցությանն աջակցելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am