Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 15-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Նշվում է, որ փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am