Իրավունք

Նոր մանրամասներ սպանության դեպքից. Գյումրիում մոտ ինն ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Նոր մանրամասներ սպանության դեպքից. Գյումրիում մոտ ինն ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի` հրազենային վնասվածքներով: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի վայրում հաջողվել է պարզել, որ մոտ ինն ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Երեխան վիրահատվում է Գյումրու Ավստրիական հիվանդանոցում:

Նախնական տվյալներով` հանցագործը դեռես չի հայտնաբերվել: Տարածքը շրջափակված է: Դեպքի վայրում են ոստիկանության մարզային եւ քաղաքային վարչությունների ներկայացուցիչները: Դեռեւս պաշտոնական հաստատում չկա, սակայն նախնական տեղեկություններով` կրակողը ռուս զինծառայող է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում