Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի մոտ երկու օրում երկու դեպք են արձանագրել

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանի մոտ երկու օրում երկու դեպք 
են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության աշխատակիցները երկու օրում միանգամից երկու դեպք են արձանագրել հայ-թուրքական սահմանին: 

Դեկտեմբերի 22-ին ձերբակալել են իրավախախտի, ով փորձել է ապօրինաբար հատել հայ-թուրքական սահմանը հայաբնակ Ախուրիկ բնակավայրում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, գիշերը սահմանային պահակակետ տագնապ է հասել: Դեպքի վայր ժամանած սահմանապահների խումբը հայտնաբերել է իրավախախտի հետքերը: Անհայտ անձը փորձել է սահմանապահներին շփոթմունքի մեջ դնել` հսկիչ գիծը փորձելով անցնել մեջքով առաջ: Սակայն Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողների հմտության շնորհիվ օրինախախտի հնարքները չեն անցել և վերջինս Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանից 150 մետրի վրա ձերբակալվել է: Վերջինիս հետախուզման ժամանակ, սակայն, անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

Օրինախախտը այնուհետև ասել է, որ հյուր է եկել իր բարեկամների մոտ և նրանց հետ կենցաղային վեճերից հետո որոշել է ցուցադրաբար հեռանալ Թուրքիայի Հանրապետություն: Խոսակցության ժամանակ նա եղել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն հարբածության արտաքին նշաններ չեն եղել: Որոշ ժամանակ անց ձերբակալվածի ընտանիքի անդամները բերել են նրա փաստաթղթերը և հայտնի է դարձել օրինախախտի ինքնությունը:

Մյուս դեպքը գրանցվել է արդեն դեկտեմբերի 23-ին: Տեղացիները հայտնաբերել են անծանոթ մի քաղաքացու, ով փորձել է հետաքրքրվել սահմանային Նոյակերտ բնակավայրի բնակիչների հասցեներով: Բնակիչները, ովքեր արդեն երկար տարիների ընթացքում հասկացել են, որ եթե սահմանին անծանոթներ են հայտնվում, ապա վտանգը շատ մոտ է, անմիջապես դիմել են համապատասխան ծառայություններին: Արտաշատի սահմանապահ ջոկատի աշխատակիցները, գալով դեպքի վայր, անմիջապես պարզել են, որ անծանոթը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, ով նույն օրն առավոտյան Ագարակի անցակետով օրինական կերպով մտել է ՀՀ: Թուրքիայի 1976թ. ծնված քաղաքացին սահմանապահներին հայտնել է, որ Նոյակերտում փնտրել է իր հեռավոր բարեկամներին: Նրա` Հայաստան գալու իրական պատճառներն արդեն քննում են ՀՀ իրավասու մարմինները:

Արտաշատի սահմանապահ ջոկատի ղեկավարությունը որոշել է նաև խրախուսել աջալուրջ հայ գյուղացուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am