Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները:

48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ:

92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին Ռուսաստանից Մուսլիմ Գադջիմոգոմեդովն է:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:  Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am