Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով

Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է 
բանտ՝ նրա խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամաբադի Բարձր դատարանը բավարարել է նախկին վարչապետ և «Շարժում hանուն արդարության» (ՇՀԿ) ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իմրան Խանի կնոջ՝ Բուշրա Բիբիի միջնորդությունը՝ նրան տնային կալանքից Ադիալա բանտ տեղափոխելու վերաբերյալ, որտեղ կալանքի տակ է նրա ամուսինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է Dawn պարբերականը։

Հունվարի 31-ին Բուշրա Բիբին և Իմրան Խանը 14-ական տարվա ազատազրկում ստացան խարդախության և փաստաթղթերի կեղծման համար, որոնք վերաբերում են պետական պահոցից 52 նվերների վաճառքի անօրինական գործառնությանը։ Մերձավոր Արևելքի պետությունների ղեկավարներից ստացված նվերների ընդհանուր շուկայական արժեքը գնահատվում է 154 միլիոն ռուփի (գրեթե 2 միլիոն դոլար)։

Հունվարին Խանը և նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել են 10 տարվա բանտարկության՝ պետական ​​գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին և նրա կնոջը մեղավոր է ճանաչել անօրինական ամուսնության մեջ և նրանց դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։

Իմրան Խանը Պակիստանի նախարարների կաբինետը ղեկավարել է 2018-2022 թվականներին։ Կառավարության նախկին ղեկավարը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ նրան անվստահության քվե հայտնելուց հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am