Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ԵԱ-ի եզրափակիչում

Armenpress 11:08, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամներ Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 27-ին կկայանան բոլոր քաշային կարգերի եզրափակիչները:

48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանի հետ:

92 կգ քաշի եզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կրկին Ռուսաստանից Մուսլիմ Գադջիմոգոմեդովն է:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:  Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am