Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է

«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական 
շենքի հարկերից մեկը տարհանվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմիններին։

«Վարչական շենքի մեկ հարկը տարհանվել է, կատարվում է ստուգում»,-նշել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը։

Նրա խոսքով՝ տարհանումը տեղի է ունեցել վարչական շենքի յոթերորդ հարկում, պայթյունի վտանգի պատճառով կատարվում է ստուգում։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am