Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում 
քննարկել են անվտանգության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալը և Թիմ Բարոուն Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը և համագործակցությունը զարգացող տեխնոլոգիաների ոլորտում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։

«Թիմ Բարոուն այժմ Նյու Դելիում է. Աջիթ Դովալի հետ  անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են իրականացվում: Կարևոր թեման է տեխնոլոգիաների և անվտանգության վերաբերյալ նախաձեռնությունը, որը երկկողմանի մեխանիզմ կլինի երկու երկրների միջև կարևորագույն նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդման համար»,- ասել է նա:

Ռանդհիր Ջեյսվալի խոսքով՝ խորհրդականները քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Բարոուն ծրագրում է հանդիպել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am