Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար. IRNA

Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար. 
IRNA

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի կառավարության խորհուրդը երկրի արտաքին գործերի նախարարի  տեղակալ Ալի Բաղերի Քանիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնակատար՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ այս մասին հայտնել է կառավարության խոսնակը՝ կառավարության խորհրդի արտակարգ հանդիպումից հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am