Պաշտոնական

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպված` շնորհալի պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողների տոնական համերգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն ունկնդրել է տաղանդաշատ երաժիշտ-կատարողների ելույթները և նրանց ուղղված դրվատանքի խոսքում ընդգծել, որ նման շնորհալի երեխաները պատշաճ մակարդակով են ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում: Բարձր գնահատելով երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակույթի գործիչների աշխատանքը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը, և բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մշակույթի ոլորտի զարգացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք տոների առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ նոր սերնդի հայ մանուկներին կրթելու և դաստիարակելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում