Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Մայրաքաղաքում այս տարի ավելի շատ երեխա է ծնվել

Մայրաքաղաքում այս տարի ավելի շատ երեխա է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում այս տարի ծնվել է  ավելի շատ երեխա, քան նախորդ տարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 18-ին տեղեկացրեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները: 2014 թվականի դեկտեմբերի 15-ի տվյաներով՝ մայրաքաղաքում ծնվել է 21 հազար 462 երեխա: «Սա մեր ամենամեծ ձեռքբերումն է: Նախորդ տարի մայրաքաղաքում ծնվել էր 20 հազար 614 երեխա: Նշանակում է՝ 848 երեխա ավելի շատ է ծնվել: Ցուցանիշը կարող էր ավելի լավ լինել»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Օհանյանը

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ իրենք բուժհիմնարկների գինեկոլոգներին ցուցում են տվել, որ հետևողական աշխատանքներ տարվեն հղիների հետ:  «Հաճախ սեռի հետ կապված աբորտներ են կատարվում, հոգեբանորեն փորձելու ենք ազդել և ծնելիության ցուցանիշը բարձրացնել»,- հավելեց նա:  

Առողջապահությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության և իրականացվող ծրագրերի գերակա ուղղություններից է, որի հիմնական նպատակներն են հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության որակի ապահովումը և մատչելիության բարձրացումը: Երևանի բնակչության առողջությունը պահպանելու և բարելավելու նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն ապահովելու, ինչպես նաև հատուկ նշանակություն ունեցող հիվանդներին բժշկական օգնություն (այդ թվում՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում), դեղորայքային և բնակչության հիգիենիկ ու համաճարակային անվտանգությունն ապահովելուն միտված հանրապետական և համայնքային նպատակային ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am