Քաղաքականություն

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է. հայկական կողմը դիվերսիոն փորձ չի կատարել

1 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է. հայկական կողմը դիվերսիոն փորձ չի կատարել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ադրբեջանական սահմանին դիվերսիա չի իրականացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առնվազն անհեթեթություն է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այնքան անհեթեթ է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա: «Հայկական կողմը դիվերսիա չի կատարել, անիմաստ է խոսել նաեւ հետ շպրտման մասին: Տարածածը հերթական հերյուրանքն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանն ասաց, որ այն խիստ լարված չէ, սակայն ադրբեջանցիները խախտում են հրադադարի ռեժիմը: «Լարվածությունը մեծ չէ, սովորական իրավիճակ է, եւ հայկական զինված ուժերը վերահսկում են այն»,- ասաց նա:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, իբր, դեկտեմբերի 8-ի գիշերը հայկական զինված ուժերը դիվերսիա են իրականացրել, սակայն ադրբեջանական ուժերը դիմադրել են եւ հետ շպրտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում