Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ճապոնիան 20 հազար պաշտպանական համազգեստ կուղարկի Աֆրիկա Էբոլայի դեմ պայքարելու համար

Ճապոնիան 20 հազար պաշտպանական համազգեստ կուղարկի Աֆրիկա Էբոլայի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պաշտպանության նախարար Ակինորի Էտոն ինքապաշտպանության ռազմաօդային ուժերին հրաման Է տվել Արեւմտյան Աֆրիկա հասցնել 20 հազար պաշտպանական համազգեստ այն երկրներում աշխատող բուժանձնակազմի համար, որտեղ տարածվել Է Էբոլա տենդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիան որոշել Է առաջին անգամ ինքնապաշտպանության ուժերի փոխադրական ինքնաթիռներն օգտագործել Էբոլա տենդի դեմ պայքարում օգնություն հասցնելու համար: Երկրի ռազմաօդային ուժերի ԿՍ767 փոխադրական ինքնաթիռը Գանա կմեկնի դեկտեմբերի 6-ին՝ 20 հազար պաշտպանական լրակազմով եւ տեղ կհասնի դեկտեմբերի 8-ին:    

Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, երկրի կառավարությունը «700 հազար նման լրակազմ տրամադրելու խնդրանք Է ստացել Լիբերիայից, Սիեռա Լեոնեից, Քենիայից եւ Մալիից»: Առաջիկա առաքումը կդառնա միայն առաջին խմբաքանակը:    

Ճապոնիայի կառավարությունը նոյեմբերին հայտարարել Է լրացուցիչ 100 միլիոն դոլար տրամադրելու մասին՝ Էբոլա տենդի դեմ պայքարում միջազգային կազմակերպություններին օգնություն ցույց տալու համար: Այդ գումարը տրամադրվում Է ի լրումն ավելի վաղ հայտարարված 62 միլիոն դոլարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am