Հասարակական

ՀՀ քաղաքաշինության նախարարը Մոսկվայում կհանդիպի ռուս պաշտոնակցին

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքաշինության նախարարը Մոսկվայում կհանդիպի ռուս պաշտոնակցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների նախագահի հրավերով` նոյեմբերի 24-25-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կմեկնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի աշխատանքներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակության կազմում են՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ` Տիգրան Բարսեղյանը:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային առանձին հանդիպում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար պարոն Միխայիլ Մենի միջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում