Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բալուի Սուրբ Լուսավորիչ եկեղեցին նորից ոտքի կկանգնի

Բալուի Սուրբ Լուսավորիչ եկեղեցին նորից ոտքի կկանգնի

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էլյազիգ նահանգի Բալու գավառում գտնվող հին հայկական Սուրբ Լուսավորիչ եկեղեցին ոտքի կկանգնեցվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, Բալուի քաղաքապետարանն ու հիմնադրամների գլխավոր վարչությունը սկսել են վերանորոգման աշխատանքները:

1914 թվականին 9 հազար 850 բնակչություն ունեցող Բալուում 5 հազար 250-ը հայերի էին: Գավառում գտնվող հինգ եկեղեցին և չորս դպրոցը ժամանակի ընթացքում վերածվել էին ավերակների: Բալուի քաղաքապետ Մեհմեդ Սաիթ Դաղօղլուն նշել է, որ մինչև 1970-ական թվականները կանգուն մնացած Սուրբ Լուսավորիչ եկեղեցին հետագայում դարձել է արկածախնդիր գանձ որոնողների թիրախը և մատնվել է բախտի քմահաճույքին:

«Երբ ես փոքր էի, սովորություն կար եկեղեցու վրա քար նետել: Մանկությունից այդպես եմ հիշում: Ասում էին, թե այնտեղ քար գցելով դրախտին ավելի էիր մոտենում: Փլուզվեց: Ավելի ուշ պատմության և մշակույթի հանդեպ նվազագույն հարգանք անգամ չունեցող գանձ որոնողները այն դարձրին իրենց թիրախը: Անցյալում տեղի ունեցածները մենք չենք արել, անողները թող ամաչեն»,- «Ակոս»-ի հետ զրույցում նշել է Դաղօղլուն: Նա պատմել է, որ եկեղեցու վերականգնման համար օգնություն են խնդրել Պոլսո հայոց պատրիարքարանից, ինչպես նաև Եվրոպայում բնակվող բալուցիներից: Պատրիարքական օգնությունն իրեն սպասեցնել չի տվել: Արդեն 2015 թվականին կսկսվեն եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Կարևորելով եկեղեցու վերաբացումն ու այնտեղ կրոնական արարողությունների վերսկսումը` Դաղօղլուն ասել է. «Մենք խոսում ենք ութդարյա մի եկեղեցու մասին: Գուցե մեկ դար է` չի գործում, սակայն 700 տարի այն ծառայել է ժողովրդին… Աստված տա մեր հայ հարևանների հետ Բալուում նորից հանդիպենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am