Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար

Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի 
նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Ճապոնիան նոր տեսակի հրթիռի ստեղծման համատեղ նախագծի ընդհանուր արժեքը գնահատում են 3 միլիարդ դոլար. հրթիռը նախատեսված է հիպերձայնային զենքի կալանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության ներկայացուցչին:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ կալանիչի մշակման համար Ճապոնիան կհատկացնի ընդհանուր գումարից 1 մլրդ դոլար։

Երկու երկրները մտադիր են հրթիռի մշակումն ավարտել մինչև 2030-ական թվականները։

Ըստ հրապարակման՝ հրթիռի մշակման շուրջ պայմանավորվածությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ձեռք են բերել 2023 թ․ օգոստոսին։

Նոր նախագիծը, ինչպես պարզաբանում է գործակալությունը, ուղղված է հիպերձայնային հրթիռների ոչնչացմանը դեպի թիրախ թռիչքի առավել խոցելի փուլում՝ նախքան տիեզերքից նորից մթնոլորտ մտնելը` ի տարբերություն կալանման ավանդական սխեմայի, որի ժամանակ հրթիռները խոցվում են թիրախին հասնելուց անմիջապես առաջ:

Kyodo-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ նախագիծն իրականացվում է այն ժամանակ, երբ «Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը համառորեն շարունակում են զարգացնել հիպերձայնային հնարավորությունները»։

Հիպերձայնային հրթիռները թռչում են 5 մախից ավելի արագությամբ, որը հինգ անգամ գերազանցում է ձայնի արագությունը: Նրանք նաև մանևրելու հնարավորություն ունեն և կարող են փոխել ընթացքը թռիչքի ժամանակ, ինչը դժվարացնում է նրանց հարվածելը կամ ռադարների միջոցով հետևելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am