Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև 
Սպիտակի համայնքային գրադարանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարզերի երեխաների և պատանիների համար իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը շարունակվում է։ Բազմաբնույթ, հետաքրքիր կրթամշակութային այս ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկել է Լոռու մարզի Սպիտակի համայնքային գրադարանում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից։ 

Ծրագրի շրջանակում երեխաներին հյուրընկալվել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանը։

IMG_20240502_150828_edit_212628111192272.jpg (2.62 MB)

Ճամբարի առաջին օրն անցկացվել է «Թռչուններ ասեղնագործող աղջիկը» հունական հեքիաթի համատեղ ընթերցմամբ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները զրույցների, քննարկումների միջոցով երեխաների հետ վերլուծել են գրական ստեղծագործության կերպարներին, բացահայտել՝ հեքիաթի խորհուրդը, խոսել՝ ուղերձների մասին:

Նկարչության վարպետության դասի ընթացքում Սոնա Բանոյանը երեխաներին ներկայացրել է նկարչական արվեստի հմտություններն ու գաղտնիքները: Դասընթացի շրջանակում երեխաները նկարել են դիմանկարներ՝ ոգեշնչման աղբյուր ընտրելով իտալացի նկարիչ Ա. Մոդիլյանիի և ֆրանսիացի նկարիչ Ֆ. Լեժեի հայտնի կտավները:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են նաև Եվրոպա աշխարհամասի, եվրոպական երկրների մշակութային ժառանգության մասին հետաքրքիր տեղեկություններ, սահիկաշարի միջոցով ցուցադրել պատմամշակութային և տեսարժան վայրերի մասին պատմող լուսանկարներ։

IMG_20240502_142147_edit_213193943598306.jpg (3.24 MB)

Նշենք, որ Սպիտակում «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը կանցկացվի երեք օր` մայիսի 2-4-ը։ Սպիտակի համայնքային գրադարանի ընթերցողները կմասնակցեն նկարչության վարպետության դասերի, կընթերցեն եվրոպական մանկապատանեկան գրական ստեղծագործություններ։ Կծանոթանան եվրոպական մշակույթի, արվեստի, հուշարձանների և ավանդույթների պատմությանը։ Համատեղ կընթերցեն գրքեր, որոնց շուրջ ծավալված զրույցները, քննարկումներն ու վիկտորինաները կնպաստեն երեխաների գեղագիտական, քննադատական, վերլուծական մտքի զարգացմանը։  

Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am