Մշակույթ

Արգենտինայի Լանուս քաղաքում անցկացվել է հայկական պարերի փառատոն

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի Լանուս քաղաքում անցկացվել է հայկական պարերի փառատոն

ԼԱՆՈՒՍ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լանուս քաղաքի հայկական Խրիմյան դպրոցն ընտրվել է այն հարթակը, որտեղ յուրաքանչյուր տարի անցկացվում է հայկական պարերի փառատոնը: Եռօրյա փառատոնի մեկնարկին ներկա են գտնվել Լանուսի քաղաքապետ Դարիո Դիաս Պերեսը, Լանուսի պատգամավոր Կարինա Նազաբել Հեկտոր Բոնֆիգիլիոն, տեղական խորհրդի նախագահ Ռոբերտո Կրովելան, դպրոցի շրջանավարտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, փառատոնի մասնակիցների թիվը գերազանցել է հազարը: Փառատոնի ընթացքում ներկայացվել են հայկական ազգային ավանդական պարեր, երգեր ու երաժշտություն` ներկայացումների եւ լուսային շոուների ուղեկցությամբ:

Հայկական Խրիմյան դպրոցը հիմնվել է 1930թ. եւ իր դռները բացել է Հայոց ցեղասպանությունից հետո Արգենտինա ապաստանած հայ գաղթականների համար: Դպրոցը հայկական կրթություն տրամադրելուն զուգահեռ նաեւ լուրջ մասնակցություն ունի քաղաքի հասարակական կյանքում: Մասնավորապես, այն լուրջ դերակատարում ունի մարդու իրավունքների պաշտպանության, ազգային մշակույթի պահպանման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում