Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարիհայտարարությունը բացահայտ կեղծիք է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարիհայտարարությունը բացահայտ կեղծիք է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին օրերին ադրբեջանական մամուլում էին հայտնվում այդ երկրի ԱԳՆմամուլի խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի հայտարարություններն այնմասին, թե ադրբեջանական կողմի ջանքերով, Լոնդոնում անցկացվող ամենամյաWorld Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնողտաղավարը փակվել է։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լոնդոնյան աղբյուրները նշել են, որ ինչպես նախորդտարիներին, այնպես էլ այս տարի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը,ինչպես և նախատեսված է եղել, ներառված է հայկական տաղավարի մեջ ևբնականոն աշխատում է. որպես ապացույց` ներկայացվել են նաև լուսանկարներ։

Նոյեմբերի 3-ի կեսօրին հնչել է Հիքմեթ Հաջիևի ևս մի հայտարարություն,ըստ որի` նա Vesti.az-ին ասել է. «... անգլիական կողմի հետ մերբանակցությունների արդյունքում հայերը ստիպված էին ԼՂՀ-ն ներառելՀայաստանի կազմում»։ Սակայն ինչպես նշվեց,Արցախի տաղավարը միշտ եղել էհայկականի կազմում,և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարիհայտարարությունը բացահայտ կեղծիք է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում