Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չինարենի խորացված ուսուցմամբ հայաստանյան դպրոցը կդառնա խոշորագույնն Արևելյան Եվրոպայում

Չինարենի խորացված ուսուցմամբ հայաստանյան դպրոցը կդառնա խոշորագույնն 
Արևելյան Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հիմնվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կլինի ԱՊՀ և Արեւելյան Եվրոպայի ամբողջ տարածքում խոշորագույնը: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:  

Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ՀՀ-ում չինարենի դպրոց կառուցելու մասին համաձայնագիրը կնքվել է դեռևս 2013 թ. սեպտեմբերին: Չինական կողմին է տրամադրվելու Երևան քաղաքի Զ.Սարկավագի փ., 14 հասցեում գտնվող Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին պատկանող 1,45028 հա հողամասը: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու է 27 մլն դոլարի օգնություն: «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ դպրոցը իր տեսակով ԱՊՀ-ում և Արեւելյան Եվրոպայի ամբողջ տարածքում դառնա խոշորագույնը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցը ժամանակավորապես կտեղափոխվի Երևանի Ս.Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am